Թուրինջը նպաստում է ավելորդ քաշի նվազեցմանը․ գիտնականներ

Թուրինջը նպաստում է ավելորդ քաշի նվազեցմանը․ գիտնականներ

Թուրինջ ցիտրուսը հարկ է, որ իրենց սննդակարգում ներառեն նրանք, ովքեր երազում են ազատվել իրենց ավելորդ քաշից։ Այս մասին գրում է Волгоградская правда-ն, բայց եւ նախազգուշացնում, որ որոշ մարդկանց համար, սակայն այն հակացուցված է եւ կարող է լինել խիստ վտանգավոր։ Մասնագետները կարծում են, որ շնորհիվ իր մեջ պարունակվում նարինգին նյութի, այն օգնում է մարդկանց նիհարել։ Նարինգինը հեռացնում է օրգանիզմից ավելորդ հեղուկը, ինչը հանգեցնում է բջիջներում կուտակված ճարպի այրմանը, տոքսինների եւ շլակների հեռացմանը։ Բացի այդ, այն օգնում է հաղթահարել հոգնածությունը։ Միաժամանակ սակայն, որոշ դեպքերում այս միրգը ուտել խորհուրդ չի տրվում։ Հատկապես որոշակի թերապիա անցնող մարդկանց այն հակացուցված է, քանի որ պարունակում է իր մեջ ֆուրանոկումարին տեսակի նյութը, որին էլ իր հերփին ճնշում է ցիտոքրոմի ակտիվությանը, իսկ այն արդեն իր հերթին մի շարք դեղամիջոցների ակտիվության պատասխանատուն է։ Մասնագետները նշում են, որ գաստրիտի դեպքում նույնպես թուրինջ օգտագործել խորհուրդ չի տրվում։