«ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է»

«ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է»


«Ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բաց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Առեւտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ նաեւ դրական առումով: Շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին կա մոտ 40-45 տոկոսով աճ: Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, իսկ մարտի 12-ին այդ թիվը եղել է 1,5 մլն»։

Նա հավաստիացրեց, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով եւ նույն խստությամբ, որեւէ փոփոխություն չկա ՊԵԿ-ի վարքագծում: