Վրաստանում նեանդերթալցիների հետքեր են գտել

Վրաստանում նեանդերթալցիների հետքեր են գտել

Արեւմտյան Վրաստանում հայտնաբերել են նեանդերթալցիների բնակավայրի նոր հետքեր։ Հայտնագործությունը կատարել են միջազգային էքսպեդիցիայի անդամները, որոնք ներկայացնում են՝ Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։ Հայտնագործությունը կատարվել է Իմերեթիայի Ցուցխվաթիի հնագույն քարանձավներից մեկում։ Պեղումները շարունակվում են։ Գտածոները 50 հազար տարեկան են։