Ռեկտորի ԺՊ-ն հրաժարվե՞լ է ալիմենտ վճարելուց

Ռեկտորի ԺՊ-ն հրաժարվե՞լ է ալիմենտ վճարելուց

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Քրիստինա Գրիգորյանը տեւական ժամանակ է դատական վեճի մեջ է ամուսնու հետ։ Այդ մասին տեղեկացանք Դատալեքս կայքից։ Կինը երկու հայց է ներկայացրել Հովհաննիսյանի դեմ, որոնցից մեկը հոր՝ Հովհաննիսյանի՝ երեխաների հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու պահանջի մասին է։

Վաղը՝ սեպտեմբերի 7-ին, այս գործով հերթական դատական նիստն է տեղի ունենալու Էրեբունու դատարանում, գործը մակագրվել է դատավոր Նաիրա Հովսեփյանին։ Որպես երրորդ անձ են ներգրավված Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը և Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը։ Քրիստինա Գրիգորյանի երկրորդ հայցն՝ ընդդեմ ամուսնու, վերաբերում է ալիմենտի բռնագանձման պահանջին։ Այս գործով նիստը նշանակված է սեպտեմբերի 23-ին, գործը քննում է դատավոր Գայանե Մազմանյանը։ Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանն ունի 2 զավակ։ 

Դատելով հայցերի բովանդակությունից, ռեկտորի ԺՊ-ն հրաժարվել է սեփական զավակների նկատմամբ պարտավորությունները կատարելուց եւ երեխաների հետ շփման ու տեսակցությունների հարցում նախկին կնոջ հետ ունի տարաձայնություններ։ Եթե մարդը չի կարողանում լեզու գտնել իր կնոջ հետ եւ սեփական երեխաների մասին հոգ տանել, ինչպես է լեզու գտնելու մի հսկա կոլեկտիվի հետ եւ ինչպես է հոգ տանելու մի ահռելի կառույցի մասին։