Չինաստանում հայտնել են, թե երբ կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Չինաստանում հայտնել են, թե երբ կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ կլինիկական փորձարկումները Չինաստանում կսկսվեն ոչ շուտ, քան այս տարվա ապրիլի վերջից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Սյույ Նանյպինը։ Փոխնախարարը հայտնել է նաեւ, որ ներկայումս Չինաստանում եւ զուգահեռաբար նաեւ այլ երկրներում ընթանում են պատվաստանյութի փորձարկման աշխատանքները։ ԱՀԿ-ն էլ հայտարարել է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ակնկալում է ստանալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ երկու պրեպարատների փորձարկումների արդյունքները։