Հայաստանը կմասնակցի Ural Music Night փառատոնին 

Հայաստանը կմասնակցի Ural Music Night փառատոնին 

Հայ երաժիշտները կմասնակցեն Ուրալում անցկացվող խոշորագույն Ural Music Night փառատոնին։ Այս տարի այն տեղի կունենա հունիսի 28-ին, հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։ Փառատոնի կազմկոմիտեն ավարտել է մասնակցության հայտերի ընդունումը։ Իրենց նյութերը ժյուրիին ներկայացրել են ավելի քան 2100 երաժիշտ կատարողներ Ռուսաստանից եւ եւս 15 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Սերբիայից, Ղազախստանից, Բելառուսից, Ինդոնեզիայից, Իսրայելից, Չեխիայից։

Հոլովակները դիտելու են երաժշտական ինդուստրիան ներկայացնող 100 փորձագետներ։ Նրանք գնահատելու են կատարողներին հետեւյալ կատեգորիաներում՝ երաժշտական կատարում, տեքստի իմաստային հագեցվածություն, վոկալային տվյալների մակարդակ, մեդիաճանաչելիություն, ելույթների փորձառություն, կաաատարումների դիտարժանություն։ Ընտրական փուլի արդյունքները կամփոփվեն ոչ ուշ, քան ապրիլի 22-ը։