Ոստիկանները հիմա էլ «tv-5» ում են

Ոստիկանները հիմա էլ «tv-5» ում են

Լրագրող Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոստիկանները հիմա էլ tv5 ում են, ամոթ ա ամոթ»

Քիչ առաջ Թիվի 5 հեռուստաընկերության հաղորդավար Ագնեսա Խամոյանը տեղեկացրեց, որ հիմա էլ ոստիկանության աշխատակիցներն իրենց հեռուստաընկերություն են այցելել։ Ժամեր առաջ նման ահազանգ էր հնչեցրել նաեւ Արմնյուզ ՀԸ-ն, պատճառը՝ հաղորդավարների դիմակ չկրելն էր, որի համար վարչական պատասխանատվության են ենթարկում ԶԼՄ-ներին։