Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացածների թիվն աճել է ռեկորդային տեմպով

Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացածների թիվն աճել է ռեկորդային տեմպով

Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 93 հազար մարդ՝ ամբողջ աշխարհում։ Սա մահացության ամենաբարձր ցուցանիշն է շաբաթական կտրվածքով՝ համավարակի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։ Մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 4,7 միլիոնով։

Հունվարի 11-17 ժամանակահատվածում դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ մահացությունը ավելացել է 9 տոկոսով, վարակվածների թվի ավելացումը՝ 6 տոկոսով։