6 հոգի ծխում էին` միայն ինձ տուգանեցին

6 հոգի ծխում էին` միայն ինձ տուգանեցին

Lratvutyun.am կայքի խմբագիր Արման Սարգսյանին Արթիկի ոստիկանները տուգանել են ծխելու համար: Արմանը մեզ պատմեց, որ Արթիկում` հիվանդանոցի մոտ 5-6 հոգով ծխելիս են եղել, ոստիկանները մոտեցել են եւ ծխող 6 անձից միայն իրեն տուգանել են 50 հազար դրամով: Նա կարծում է, որ դեր է ունեցել այն, որ ոստիկանները տեսել են, որ ինքը տեղացի չէ` Երեւանից է եկել: Գուցե նաեւ «պլան կատարելու» խնդիր են ունեցել:

Նկատենք, որ ծխելն արգելելու եւ արգեկված վայրերում ծխելու համար տուգանելու օրենքն ուղղակի մահակ է դարձել ոստիկանության ձեռքում` ընտրովի տուգանքներ գրելու համար: Այն չի աշխատում բոլորի նկատմամբ եւ ամենուրեք, այլ խտրականության ու շանտաժի միջոց է դարձել տարբեր տնտեսվարողների եւ քաղաքացիների նկատմամբ: Առհասարակ այս իշխանությունը մեծ սեր ունի չգործող -չաշխատող օրենքներ ընդունելու հարցում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ տվյալ օրենքը հնարավոր չի լինելու բոլորի նկատմամբ եւ ամենուրեք հավասարաչափ կիրառելու համար: