«Տղամարդկային» մասնագիտություն ունեցող կանանց հրամայել են մնալ տանը

«Տղամարդկային» մասնագիտություն ունեցող կանանց հրամայել են մնալ տանը

Կանայք, ովքեր աշխատում են Քաբուլի քաղաքային տնտեսությունում, այնպիսի մասնագիտություններով, որոնք կարող են զբաղեցնել տղամարդիկ, պետք է մնան տանը եւ աշխատանքի չգնան։ Այս մասին հայտարարել է Քաբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մոլավի Համդուլլա Նոմանին։ Նա մասնավորապես ասել է, որ քաղաքային տնտեսությունում աշխատում է 2,9 հազար մարդ, որոնց 27 տոկոսաը կանայք են, որոնք աշխատում են ներառյալ շրջանային վարչակազմերում, շինարարական եւ ճարտարագիտական ոլորտներում։ Այն կանայք, որոնց աշխատանքի ոլորտում տղամարդիկ չեն կարող փոխարինել, կամ որոնք տղամարդկանց հատուկ մասնագիտությամբ չեն աշխատում, կարող են շարունակել աշխատել, իսկ այն կանայք, որոնց կարելի է փոխարինել տղամարդկանցով, կամ որոնք տղամարդկանց հատուկ մասնագիտությամբ են աշխատում, պետք է նստեն տանը։ AL Arabiya-ի փոխանցմամբ, կան ոլորտներ, որտեղ կանայք անփոխարինելի են, եւ նրանց աշխատելու հարցում իշխանությունները գնացել են զիջումների։