Ռուսաստանի ԱԳՆ նոտան աննախադեպ է. սա առայժմ նախազգուշական կրակոց է

Ռուսաստանի ԱԳՆ նոտան աննախադեպ է. սա առայժմ նախազգուշական կրակոց է

Ռուսաստանի ԱԳՆ նոտան իր բնույթով, ձևակերպումներով և չորությամբ աննախադեպ է: Դիվանագիտական հաղորդակցության և քաղաքական բառամթերքի ընտրության մեջ միշտ առկա է տրամադրվածության և որոշակի քաղաքական կոռեկտության, տակտի էլեմենտ: 

Այս նոտայի մեջ դրանք ամբողջությամբ երկրորդ պլան են մղված և խոսում են մեկ հանգամանքի մասին: Երբ դաշնակցի հետ պաշտոնական դիվանագիտական հաղորդակցման, իսկ այս դեպքում նոտայի մեջ օգտագործվում են մեջբերում եմ որակումները՝

. Ցինիկ հաղորդումներ,
սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ. 
. Սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից
. Զրպարտիչ հայտարարություններ
և նոտան ավարտվում է
. Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը. 

Ենթատեքստային դիվանագիտական լեզվով սա նշանակում է մեկ բան: 
ՀՀ իշխանություններ, կամ դուք չեք տիրապետում ձեր երկրում այլևս իրավիճակին կամ ինքներդ եք հովանավորում և ինկոգնիտո ուղղորդում հակառուսականությունը: Թե առաջին և թե երկրորդ տարբերակների որակումներում էլ առկա է մեղադրանք, որն այլևս ունի բացահայտ բնույթ խորը քաղաքական ոչ միայն ենթատեքստով այլ նաև քաղաքական դիրքավորման փոփոխությամբ: 

Որոշ քաղաքական ուժերի նկատմամբ ռուսատյացության մեղադրանքը բացարձակապես այդ ուժերին չէ ուղված, այլ կոնկրետ Փաշինյանին: 

P.S. Կարճ ասած ռուսները շատ ուղիղ ասում են «доигрался парень»: Սա չի նշանակում, որ վերջ ռուսները փակում են Փաշինյանի օդերը: Սա առայժմ նախազգուշական կրակոց է, որից նա (ավելի ճիշտ նրա քաղաքական գոյության շահառու կուռատորները) պետք է ենթադրություններ անեն:

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան