Սերժ Սարգսյանն էլ չկա, որ պարգեւատրումներ ստանա․ փաստաբանը՝ Լեւոն Երանոսյանին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն էլ չկա, որ պարգեւատրումներ ստանա․ փաստաբանը՝ Լեւոն Երանոսյանին (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց նախկի  փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Այն, սակայն շատ կարճ տեւեց, հետաձգվեց, որպեսզի հաջորդ նիստին դատարանն ապահովվի համապատասխան տեխնիկայով՝ գործի նյութերում առկա տեսանյութերն ուսումնասիրելու համար։

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 2020 թվականի հունվարի 20-ին։ Նիստի օրն այդքան ուշ նշանակելու դեմ առարկեց տուժողներից մեկի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։ Նա նշեց, որ դրանից շահում Է Լեւոն Երանոսյանը․ «Ի վերջո մենք չենք տեսնում, որ այս գործը առաջ գնա, որպես տուժող կողմ մտահոգություն եմ հայտնում»։

Նա ապա նշեց, թե Երանոսյանն հայտարարություններ անելով անընդհատ արդարդանում է, դատարանում էլ շարունակում է ժպտալ։

Հայտարարությանն արձագանքեց Երանոսյանի պաշտպանը․ «Խնդրում եմ՝ դատարանը միջցներ ձեռնարկի անհերթ ելույթներ չունենալու վերաբերյալ»։

Արա Ղարագյոզյանն արձագանքեց․ «Սերժ Սարգսյանն էլ չկա, որ պարգեւատրումներ ստանա»,-նկատի ունենալով Երանոսյանին։