Լուկաշենկոն գովել է Ալիեւին՝ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»

Լուկաշենկոն գովել է Ալիեւին՝ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը մշտապես կարող է հույս դնել Բելառուսի օժանդակության վրա։ Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, Լուկաշենկոն ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը որակել է «խաղաղ կարգավորում»։

«Հիմնականում շնորհիվ Ադրբեջանի եւ ձեր նախագահի, ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ գալ խաղաղ կարգավորման այն խնդիրների, որոնք գոյություն ունեին։ Իհարկե, խաղաղության ճանապարհը դեռ նոր է սկսվել։ Կուզենայի, որ այն շատ երկարատեւ չլիներ։ Մեծապես հույս ունեմ դրանում»։

Ադրբեջանի իշխող բռնապետական վարչախմբի եւ նրա ղեկավար Իլհամ Ալիեւի հետ նույն «բախտին» արժանանալով, Լուկաշենկոն հայտարարել է, որ գովելի է Ադրբեջանի պահվածքն այն բանի համար, որ վերջինս չի կքել Արեւմուտքի ճնշումների տակ։