Ռուսաստանը պատրաստվում է հարձակման

Ռուսաստանը պատրաստվում է հարձակման

Ռուսաստանը չի հրաժարվում ագրեսիվ հռետորաբանությունից, եւ իր զինված ուժերը կենտրոնացնում է սահմաններին՝ պատրաստվելով հարձակվել Լեհաստանի եւ Լիտվայի վրա։ Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը։

Ըստ պարբերականի հրապարակման, Ռուսաստանը հատուկ է հրապարակում բոլորին հասանելի կադրեր «Արեւմուտք 2021» զորավարժություններից։ Դրանք, ըստ բրիտանական պարբերականի, դժվար թե ունեն պաշտպանական բնույթ, քանի որ մանեւրներում մասնակցել են հազարավոր զինվորականներ, հարյուրավոր ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, հրթիռային համակարգեր եւ տանկեր։ Ուշագրավ է այն, որ զորախաղերը անցկացվում են նաեւ Բրեստի մոտակայքում, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանին մոտ։

Fakt լեհական պարբերականն էլ իր հերթին է գրել, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է Լեհաստանի եւ Լիտվայի հետ պատերազմի։ Լեհաստանում «Արեւմուտք 2021» զորավարժությունները հենց այս տեսանկյունով են ընդունել։

ՀԳ Հիշեցնենք, որ «Արեւմուտք 2021» զորավարժություններին մասնակցում է նաեւ Հայաստանի զինուժը, իսկ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ պատվիրակությունն էլ դիտորդական մասնակցություն է ունեցել: