Քոչարյանը անվստահություն հայտնեց դատավորին

Քոչարյանը անվստահություն հայտնեց դատավորին

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և այն ՍԴ ուղարկելու հարցով դատական նիստը:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Քոչարյանը միացավ միջնորդությանն ու հայտարարություն արեց: Քրգործով տուժող Սարգիս Քլոյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ դատավորին ինքնաբացարկի այլ, ավելի կարևոր հիմքեր կան, որ Դանիելյանը Քոչարյանի ժամանակ է դատավոր նշանակվել, սակայն չմիացավ ինքնաբացարկի միջնորդությանը: