ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ կապված կարեւոր հայտարարություն է արել

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հետ կապված կարեւոր հայտարարություն է արել

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հերթական անգամ հաստատել է, որ Իրանը շարունակում է կատարել այն պարտականությունները, որոնք ստանձնել է իրանական միջուկային ծրագրի հետ կապված հայտնի գործարքի համաձայնագրով։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակված զեկույցի, ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները թույլտվություն են ստացել այցելել անհրաժեշտ բոլոր վայրերը եւ տվել դրական եզրակացություն այն մասին, որ միջուկային գործարքի համաձայնագիրը չի խախտվել։