Փաստորեն Սերժի վախտ ավելի լավ էիք ապրում

Փաստորեն Սերժի վախտ ավելի լավ էիք ապրում

Մի բան չեմ հասկանում։ Ո՞նց ա լինում, որ նորաթուխ իշխանավորների մեծ մասը մինչև նախարար ու պատգամավոր դառնալը, պարզվում է, թույն գործերի է եղել՝ ավելի թույն, քան մեր ավանդական տաքսիստները՝ «Մասկվաներում», և ստացել են շատ բարձր աշխատավարձ, բայց էսօր հանկարծ եկել «կոպեկներով» նախարար ու պատգամավոր են աշխատում։

Ով քնից հելնում ա, ասում ա՝ ես հեղափոխությունից առաջ նենց տեղեր էի աշխատում, որ իմ էսօրվա պատգամավորի աշխատավարձից մի քանի անգամ բարձր աշխատավարձ էի ստանում։ Բա հիմա դուք էդ խելքով ո՞ւմ եք էշի տեղ դնում, իքներդ ձե՞զ, թե՞ մեզ, որ պիտի հավատանք՝ 2-3 մլն աշխատավարձից եկել 5-6 հարյուր հազարով պատգամավոր, նախարար ու եսիմ ինչ եք աշխատում։ Ախր շատ լավ գիտեինք՝ ձեզնից ով ինչ էր աշխատում հեղափոխությունից առաջ, ով որտեղ էր հեռախոսի բուդկա աշխատեցնում, որ ԱԺ-ում մի օր տեսան ասին՝ էս մեր հեռախոս սարքո՞ղն էստեղ ի՞նչ ա անում, կամ ով որտեղ ինչ վարձատրությամբ ու ինչ պայմաններով էր լրագրությամբ զբաղվում, ու ոմանք էդպես էլ նորմալ նյութ գրել չսովորեցին, կամ ձեզնից ով որ ՀՀԿ-ականի մոտ էր տասովչիկություն անում ընտրություններին, որ երկու կոպեկ փող կպցներ, էլ չեմ ասում՝ ձեզնից ով որտեղ ինչքան վարկ ու պարտք ուներ ու հիմա էդ դեպուտատի «խղճուկ» աշխատավարձով ոնց ա կոնկրետ դզվել, ավտո առել կամ հին ավտոն թարմացրել։

Մենակ չասեք՝ հանուն ազգի ու հայրենասիրությունից դրդված եք հիմա դուք ձեր «ճոխ» կյանքից հրաժարվել ու եկել ԱԺ և կառավարություն ստրուկի պես ճգնում՝ «զուրկ» պադավատից, պրեմիաներից, պետբյուջեի հաշվին տարատեսակ կայֆերից, թիվ մեկ բորտով վոյաժներից․․․ ու զուգահեռ ցելա եք գցում կամ իրար տակ փորում, որ գնաք գործուղում անվճար ֆռֆռաք և օրապահիկներով փող կպցնեք։ Խեղճ ժողովուրդ, մեղկս եկան արդեն։

Հ․Գ. Փաստորեն Սերժի վախտ ավելի լավ էիք ապրում, ավելի լավ էին ձեր գործերը, քան հիմա․․․ բա էդ ո՞նց ա եղել, որ տենց լավ ա եղել։