Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց Արմեն Գևորգյանին

Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ Մարտի 1-ի գործով պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ անձանց գործով դատական գործընթացը։ Նիստը վարում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Մեղադրանք է առաջադրվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։
Կարծիքներ