Ի՞նչ արժեք ունեն եվրոպական «արժեքները»

Ի՞նչ արժեք ունեն եվրոպական «արժեքները»

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, հայամետ գործիչ Միրիամ Լեքսմանն «անկեղծորեն ողջունել է» Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։ Իսկ այդ միությանն «անհրաժեշտ պայմաններին» համապատասխանելու և ԵՄ արժեքները կիսելու դեպքում նման երկրներն, իր ասելով, «միշտ պետք է ցանկալի լինեն»: Իսկ որո՞նք են այսօրվա «անհրաժեշտ պայմաններն» ու «արժեքները»: Ձևականորեն դրանք հայտնի են՝ օրինական ընտրություններ, պետական ինստիտուտների՝ մեկը մյուսի նկատմամբ ազդեցության բալանսավորում, կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի առջև բոլորի հավասարություն, մարդու իրավունքներ և այլն, և այլն: Դրանք այն պայմաններն են, որոնք բարձրաձայնվել են նախկինում և շարունակվում են բարձրաձայնվել այս օրերում: 

Իրականությունը, մեղմ ասած, մի փոքր այլ է: Եթե մի քանի տասնամյակ Թուրքիան չէր դառնում ԵՄ անդամ՝ Բրյուսելի կողմից դրա պատճառ էր ներկայացվում գաղափարական կողմը: Չնայած Թուրքիան բազմիցս հայտարարում էր, որ խնդիրը զուտ կրոնական է: Եվ Եվրամիությունն էլ ընդամենը քրիստոնեական երկրների ակումբ է: Այսօր կարծում եմ, որ դա հաստատ հիմք չէ. եթե այդպես լիներ, ապա Լոնդոնի քաղաքապետն, օրինակ, մահմեդական, այն էլ պակիստանցի չէր լինի արդեն բավական ժամանակ: Եվ ոչ միայն Լոնդոնի, այլ մի քանի այլ խոշոր բրիտանական քաղաքներինը: Բացի դրանից, սևամորթների կամ ասիական ծագումով անօրինական ներգաղթյալների նկատմամբ օրենքն ավելի «բարեհամբույր» չէր լինի, քան բնիկ անգլիացիների նկատմամբ: Ինչն արտահատվում է նրանով, որ առաջինները կարող են խանութներ թալանել կամ բռնարարքների դիմել, իսկ դրա դեմ նույնիսկ սոցցանցերում արտահատված խոսքը պատժվում է խստորեն: 

Իհարկե, կարելի է հակաճառել, որ ՄԹ-ն ԵՄ անդամ չէ, ու նրա օրենքները ԵՄ երկրների համար չեն գրված: Բայց ողջ խնդիրն այն է, որ բացի արևելաեվրոպական մի քանի երկրից, որտեղ ինքնուրույն քաղաքականություն են վարում՝ արժանանալով ԵՄ ֆինանսական տույժերի,  մնացածներում իրավիճակն այդ առումով ավելի դաժան է, քան Անգլիայում: Ի դեպ, բարեհաճ վերաբերմունք է տիրում ոչ միայն էթնիկ, այլև սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Դա վաղուց արդեն նորությւն չէ, և նորությւն չէ ամառային «հպարտության միաամսյակների» ացկացումը ԵՄ երկրներում, և նույնիսկ ԵՄ-ն լքած ՄԲ-ում: Այդ առում խիստ տարածված երևույթ է ներառականությունը, ինչը սկսվեց որպես որոշակի առողջական խնդիրներ ունեցող երեխաներրի նկատմամբ վերաբերմունք: Հետո վերածվեց համընդհանուր քաղաքականության, ինչի արդյունքում, օրինակ, մասնագիտական կարողությունների փոխարեն աշխատանքի անցնելու համար պահանջվում էր, օրինակ, որևէ փոքրամասնական խմբին պատկանելը:

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնավորումով անհրաժեշտ պայմաննեն ավելի խստացվեցին: Վրաստանն, օրինակ, պատժվում է այն բանի համար, որ նա չբացեց ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը, չնայած դա պահանջում էր ԵՄ ղեկավարությունը: Ձևականորեն, այն բարձրաձայնվում էր միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողմից, սակայն այդ պահանջն աջակցություն էր ստանում Բրյուսելում: Եթե այդպես չլիներ, ապա կեսբերան կհայտարարվեր, որ Վրաստանը պարտավոր չէ դիմել այդ քայլին: Իսկ երբ վրացական իշխանությունը օրենսդրորեն սահմանափակումներ դրեց սեռական փոքրամասնությունների կամ արտերկրյա գործակալների գործունեության նկատմամբ, եվրոպական երկրների ղեկավարները բացահայտ միջամտություն ցուցաբերեցին նրա ներքին գործերին: Առանց պետական հրավերի ժամանում էին Թբիլիսի և մասնակցում էին ընդդիմության ցույցերին: Սակայն Ուկրաինայի նկատմամբ, օրինակ, վերաբերմունքը 180 աստիճանով այլ է, քանի որ նա պատերազմում է Ռուսաստանի դեմ հանուն արևմտյան շահերի: 

Ինչ մնում է Հայաստանի անվտանգությունն ապահովելուն (Արցախն արդեն եվրոպակլան քավորությամբ կորստյան է մատնվել), ապա արևելյան բռնապետի ագրեսիվ գործողությունները դատապարտող խոսքը գործի չի վերածվում:

Ընդ որում, խոսքն էլ հնչում է ոչ թե Եվրոպական Միության ղեկավարության, այլ առանձին պատգամավորների, ասենք, Միրիամ Լեքսմանի նման անձանց կողմից: Իսկ գործի վերածվելը կնշանակեր ադրբեջանական վառելիքաէներգետիկ ոլորտի նկատմամբ սահմանափակումների սահմանում: Ճիշտ այնպես, ինչպես դա արվել է ռուսականի նկատմամբ: Բայց քանի որ Ադրբեջանը ԵՄ հուսալի գործընկերն է, նրա նկատմամբ, բնականաբար, սահմանափակումներ մտցնել չեն պատրաստվում: 

Իհարկե, եվրոպական «անհրաժեշտ պայմաններն» ու «արժեքները» չեն սահմանափակվում վերը նկարագրվածով: Բայց դա էլ բավարար է, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչ արժեք ունեն ընդհանրապես եվրոպական «արժեքները»: Էլ չասած, որ ԵՄ-ի հետ մերձենալը նշանակելու է ԵԱՏՄ-ի հետ խնդիրների առաջացում և այդ կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ ունեցած  տնտեսական առավելությունների կորուստ: Առանց պատկերացում կազմելու, թե երբ դրանք կփոխարինվեն ԵՄ տնտեսական առավելություններով: Եվ կփոխարինվեն ընդհարապես, թե ոչ. Վրաստանը մեզ օրինակ: