Հարձակման է ենթարկվել սաուդական բեռնանավ

Հարձակման է ենթարկվել սաուդական բեռնանավ

Արաբական Միացյալ Էմիրությունների ջրային տարածքում հարձակման է ենթարկվել սաուդական բեռնանավ: Այս մասին հայտարարել է սաուդական միապետության Էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեքը: Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, բեռնանավը ուղեւորվելիս է եղել Ռաս-Թանուրա նավակայան, հում նավթով բեռնվելու համար: Հարձակման հետեւանքով մարդկային կորուստներ չեն եղել: Նավի կոնստրուկցիաները նկատելիորեն վնասվել են: Հարձակումը դատապարտել են Իրանը, Եգիպտոսն ու Հորդանանը: Աբու-Դաբին էլ հայտարարել է, որ չորս առեւտրային նավեր են ենթարկվել վնասարար հարձակման Ֆուջեյրա նավահանգստում: