Կիմ Չեն Ընը չի ցանկացել խոսել Թրամփի հետ

Կիմ Չեն Ընը չի ցանկացել խոսել Թրամփի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հնարավոր է համարում Վաշինգտոնի հետ ապամիջուկայնացման բանակցությունների դադարեցումը։ Այս մասին Փհենյանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի տեղակալ Ցոյ Սոն Հին։

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, հյուսիսկորեացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ հնչեցրել է գնահատականներ կապված Հանոյում փետրվարի վերջին տեղի ունեցած Թրամփ-Կիմ հանդիպման հետ կապված։ «ԱՄՆ գանգստերական կեցվածքը ի վերջո կբերի մի այնպիսի իրավիճակի, երբ բանակցությունները կդրվեն հարվածի տակ։ Մենք չունենք մտադրություն ԱՄՆ հետ փոխզիջումների գնալու, ինչ ձեւով էլ այն լինի, կամ առավել եւս, նման բնույթի բանակցությունների»,- պարզաբանել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի տեղակալը։

Նա նաեւ հավելել է, որ Փհենյանը կարող է դադարեցնել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը չդադարեցնի իր քաղաքական հաշվարկն ու ընդառաջ քայլ չկատարի։ Նա նաեւ ասել է, որ Կիմ Չեն Ընն առաջիկայում իր վերջնական որոշման մասին կտեղեկացնի, կապված ԱՄՆ հետ դիվանագիտական բանակցությունների շարունակման հետ։