Որքան է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գործողության ժամկետը

Որքան է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գործողության ժամկետը

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը լիովին անվտանգ է եւ գրանցվել է օրենսդրության բոլոր նորմերին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը՝ России-1-ի հետ զրույցի ընթացքում։ Այն, ըստ գիտնականի, կարող է պաշտպանել մարդուն կորոնավիրուսից առնվազն երկու տարի։ Գինցբուրգը նաեւ անդրադարձել է ռուսական պատվաստանյութի հասցեին հնչած քննադատություններին, դա համարելով մրցակցության արդյունք։

«Պատկերացրեք, որ ռուսական պատվաստանյութով կոնկրետ մարդիկ եւ կոնկրետ ընկերություններ զրկվում են միլիարդավոր դոլարներից, ապա ինչ ռեակցիա կուզենայիք, որ լիներ։ Ինձ թվում է, որ ռեակցիան լիովին նորմալ է»,- հայտարարել է ռուս գիտնականը, նկատելով, որ դա պայքար է հանուն փողի։ Նա մանրամասնել է, որ ռուսական պատվաստանյութը երկու բաղադրիչից է կազմված։