Մեսսին անհանգստանում է Նեյմարի համար

Մեսսին անհանգստանում է Նեյմարի համար

«Բարսելոնայի» առաջատարները դժգոհ են այն բանից, թե ինչպես է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն վարում բանակցություններ «ՊՍԺ»-ի հետ՝ Նեյմարի տեղափոխման հետ կապված։ Այս մասին հայտնում է Marca-ն, հավելելով, որ ամենաշատն անհանգստացած է Լիոնել Մեսսին։

Ըստ պարբերականի հաղորդման, Բարտոմեուն հանդիպել է մարզիկների հետ ու ասել, որ ֆրանսիացիները մերժել են 140 միլիոն եվրոյով տեղափոխման գործարքի հետ կապված առաջարկը։ Մարզիկները, սակայն կարծում են, որ իրենց ակումբի նախագահը չի ներդնում բավարար ջանքեր, որպեսզի Նեյմարը տեղափոխվի կառալոնական ակումբ։ Նրանք նաեւ ունեն մտահոգություն, որ Նեյմարին կգնի «Ռեալը» առաջ անցնելով իրենցից։