Ո՞ւմ է տեսնում Թրամփը պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում

Ո՞ւմ է տեսնում Թրամփը պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրելու է Քրիստոֆեր Լանդաուի թեկնածությունը, ով 2019-ից 2021 թվականներին եղել է Մեքսիկայում Միացյալ Նահանգների դեսպանը։ Այս մասին հանրապետական գործիչը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։

«Ես ուրախ եմ Քրիստոֆեր Լանդաուի թեկնածությունն առաջադրել պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում»,- գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ 61-ամյա Լանդաուն՝ որպես Մեքսիկայում Միացյալ Նահանգների դեսպան, «անխոնջ աշխատել է անօրինական ներգաղթը պատմության մեջ ամենացածր մակարդակի հասցնելու համար»։

Պաշտոնական առաջադրումից հետո Լանդաուի թեկնածությունը պետք է հաստատի ամերիկյան Կոնգրեսի Սենատը։