Իսկ դուք գիտեիք, որ խմել սիրող մարդիկ ունենում են ամուր ընտանիք

Իսկ դուք գիտեիք, որ խմել սիրող մարդիկ ունենում են ամուր ընտանիք

Բրիսթոլի համալսարանի մասնագետները պարզել են, որ ամուր ընտանիք, սովորաբար, ունենում են այն մարդիկ, որոնք սիրում են խմել։ Գենետիկները, ուսումնասիրելով 47 հազար մարդու կենսաբանական տվյալներ եկել են այն եզրակացության, որ խմել սիրող տղամարդկանց ու կանանց մոտ տարբեր է ADH1B գենը։ Ինչպես հաղորդում է Life-ը, պարզվել է, որ նույն գենը որոշում է ինչպես մարդու՝ ալկոհոլի հանդեպ ունեցած հակումը, որը կարող է պարզապես ալկոհոլ օգտագործելուց հասնել հարբեցողության, այնպես էլ կյանքի ընկերոջ ընտրությունը։ Հետեւաբար, եթե ընտանիքում եւ ամուսինը եւ կինը օգտագործում են ալկոհոլային խմիչք, ապա նրանք ունեն գենետիկ այնպիսի առանձնահատկություն, որը նրանց համատեղ կյանքը դարձնում է ավելի ամուր քանի որ ավելի համատեղելի են համարվում որպես զույգ։