Ջուլիան Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում

Ջուլիան Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ում սպառնում է ընդհանուր առմամբ 175 տարվա ազատազրկում, նրա հանդեպ առաջադրված նոր մեղադրանքների պատժաչափերն էլ հաշվի առնելիս։ Նման հայտարարություն է հրապարակել ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Ամերիկյան իշխանությունները նաեւ հայտարարել են, որ Ասանժին մեղադրանք են ներկայացրել եւս 17 հանցադրվագներով, որոնք կապված են լրտեսության օրենքի խախտման կամ գաղտնի տեղեկատվության բացահայտման օրենքները խախտելու հետ։

Սա այն դեպքում, երբ դաշնային նշանակության հանցանքների համար դատապարտման ժամկետները շատ ավելի փոքր են լինում, քան մաքսիմալ պատժաչափն է պահանջում։