Եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն դեռ կլինի

Եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն դեռ կլինի

Մայիսի 25-ին տեղի ունեցած Պուտին- Փաշինյան- Ալիև եռակողմ հանդիպումը տապալված համարել չի կարելի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, որ հանդիպման արդյունքներով համապատասախան հայտարարություն դեռ կլինի։

«Քանի որ եռակողմից առաջ եղել էին նաև երկկողմ հանդիպումներ ու այլ ֆորմատով աշխատանքներ, գուցե դրա համար եռակողմը կարճ տևեց, բայց այս պահին վերլուծությունների կարիք չկա»,– ասաց նա։