Հունաստանում մասնակի լոքդաուն կհայտարարվի

Հունաստանում մասնակի լոքդաուն կհայտարարվի

Հունաստանում իշխանությունների կողմից նոյեմբերի երեքից մասնակի լոքդաուն կհայտարարվի՝ երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաճարակային վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման։ Մեկ ամսով փակվելու են հանրային սննդի բոլոր կետերը, թատրոնները եւ թանգարանները։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնելու նոյեմբերի երեքին, առավոտյան ժամը վեցին։ Հիմնականում սահմանափակումները վերաբերելու են երկու ոլորտի, որոնք նպաստում են վարակի տարածմանը՝ զվարճությունների եւ ժամանցի, ինչպես նաեւ մարդկանց փոխադրման։ Ընդ որում, կրթական համակարգը տնտեսության հիմնական սեկտորները՝ արդյունաբերությունը եւ առեւտուրը լոքդաունի տակ չի լինելու։ Աշխատելու են նաեւ հյուրանոցներն ու վարսավիրանոցները։