Աշրաֆ Ղանին հաղթել է Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում

Աշրաֆ Ղանին հաղթել է Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին վերընտրվել է այդ երկրում դեռ անցյալ տարի սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ձայների վերջնական եւ ամբողջական հաշվարկի արդյունքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Աֆղանստանի ԿԸՀ նախագահ Հավի Ալամ Նուրիսթանիի հայտարարությունը, որն արվել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Ղանին հավաքել է ընտրողների 50,64 տոկոսը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի ԿԸՀ-ն ստացել է 16,5 հազար բողոք՝ նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Նշենք, որ նախնական արդյունքներով Ղանին ստացել էր 50,64 տոկոսը քվեների, իսկ նրա ընդդիմադիր, գործող վարչապետ Աբդուլլա Աբդուլլան՝ 39,52 տոկոս։