Իրանում կանխվել է ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ դիվերսիոն գործողությունը

Իրանում կանխվել է ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ դիվերսիոն գործողությունը

Անվտանգության ուժերին հաջողվել է ձախողել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից (Իրանի Ալբորզի նահանգի կենտրոն Քարաջում տեղակայված ) մեկի դեմ դիվերսիայի գործողությունը:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն» հեռուստառադիոկազմակերպությանը (IRIB)։

Դիվերսիոն փորձը կանխվել է առավոտյան առանց մարդկային կորուստների կամ նյութական վնասի։ «Հետաքննություններ է տարվում՝ դիվերսիոն գործողության հետևում կանգնած հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ», - գրել է «Մեհրը»:

IRIB-ի հաղորդմամբ՝ հարձակումը ձախողվել է հենց շենքին վնաս հասցնելուց առաջ: