«Հայկական թավշյա օղի»․ SAS-ում նոր օղի է հայտնվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարով

«Հայկական թավշյա օղի»․ SAS-ում նոր օղի է հայտնվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով նոր օղի է հայտնվել շուկայում, այս անգամ մեր ընթերցողներից մեկն այ նկատել է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկում, գինն էլ 1690 դրամ՝ նախկին 4590-ի փոխարեն։  Այդ սուպերմարկետների ցանցն էլ պատկանում է նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին։ Ի դեպ, նշենք, որ այս օղու տուփին փակցված է ոչ միայն Փաշինյանի լուսանկարը, այլ նաեւ գերբի ու դրոշի լուսանկարները։ 

Նշենք, որ անցած տարի եւս մեկ օղի էր հայտնվել, բայց այլ գունային համադրութամբ եւ դիզայնով։  Այդ օղին հայտնվել էր «Սիս Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Գինն էլ՝ 7500 դրամ էր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր, թավշյա օղի էր արտադրել, որը կոչվում էր՝ «Դուխով»:

Նշենք նաեւ, որ անցած տարի Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով իր նկարներով այս կամ այն ապրանքի արտադրությանը՝ նշել է, որ ինքն ուրախ է, որ դա մարդկանց օգնում է ավելի շատ եկամուտ ստանալ:

«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով, անունով մի ապրանք է մտածել՝ բաժակ, շապիկ և այլն, ու եկամուտ է ստանում, վաճառում է, և դա նրան քաջալերում, ոգևորում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը»,-ասել էր նա։