Հացահատիկը դարձել է զենք․ Ալեքսանդր Լուկաշենկո

Հացահատիկը դարձել է զենք․ Ալեքսանդր Լուկաշենկո

Արեւմուտքի սանձազերծած հակառուսական սանկցիոն արշավը հացահատիկը ըստ էության վերածում է զենքի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոն՝ բելառուսական կառավարության նիստում։ Նա նշել է, որ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ սանկցիաների պատճառով խաթարվել են նավթի եւ նավթամթերքների, պարարտանյութերի մատակարարումները։

Լուկաշենկոն նշել է, որ հացահատիկեղենի գնաճը բերելու է այլ պարենային ապրանքների գնաճի, դժվարություններ է ստեղծելու անասնապահության ոլորտում։ Բելառուսի նախագահը նշել է, որ իհարկե աղմուկն էլ շատ է, թե սով է սկսվելու, որպիսին չի եղել Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն քանի որ առանց կրակ ծուխ չի լինում, ապա սով առաջիկայում կարող է եւ լինի։