Շրջափակման ձայնը

Շրջափակման ձայնը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ մայիսի 16-ին` ժամը 12:00-ին, Երիտասարդական թատրոնի ճեմասրահում կկայանա Արցախում բնակվող լուսանկարիչների լուսանկարների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։ Շրջափակումը նույնպես ձայն ունի, որը լսելի է լուսանկարչական արվեստի միջոցով հավերժացված գործերում։ Լուսանկարների ցուցահանդեսը եռալեզու է։ Բացման արարողությունն ուղեկցվելու է գեղարվեստական կատարումներով։ Ցուցահանդեսը կգործի մայիսի 16-18-ը։