Դինոզավրերին ոչնչացրած երկնաքարն արագացրել է թռչունների էվոլյուցիան․ գիտնականներ 

Դինոզավրերին ոչնչացրած երկնաքարն արագացրել է թռչունների էվոլյուցիան․ գիտնականներ 

Գիտնականները պարզել են, որ դինոզավրերի մասսայական ոչնչացման եւ թռչունների էվոլյուցիայի արագացման միջեւ կա որոշակի կապ։ Հիշեցնենք, որ դինոզավրերը, ըստ մասնագետների ոչնչացել են 66 միլիոն տարի առաջ, երբ Երկիր մոլորակի վրա ընկել է ահռելի մեծության երկնաքար։ Այդ իրադարձությունը աղետալի հետեւանքներ է ունեցել մեր մոկորակի համար։ Բացի դինոզավրերից, ոչնչացել են նաեւ մեր մոլորակի վրա եղած կենդանի օրգանիզմների 75 տոկոսը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ այդ իրադարձությունը որոշակի տեղաշարժեր է առաջացրել թռչունների ԴՆԹ նուկլեոտիդներում։

Այսպես, այդ աղետից 3-5 միլիոն տարի անց, կենդանի մնացած թռչունների մոտ նկատվել է միտում՝ զարգանալ ավելի փոքր չափսերով։ Բացի այդ, փոխվել է նաեւ շատ փետրավորների էմբիոնային զարգացման ընթացքը, որի հետեւանքով ձագերը ձվից դուրս են սկսել գալ արդեն ավելի անօգնական եւ մեծահասակների կողմից կերակրման ու խնամքի կարոտ։ Մասնագետները նշում են, որ այս հայտնագործությունը թույլ կտա վերանայել էվոլյուցիոն կենսաբանության շատ ասպեկտներ՝ թռչունների պատմական զարգացման մասով։