«Շուշիի ազատագրում լինելու է». Ֆլեշմոբ

 «Շուշիի ազատագրում լինելու է». Ֆլեշմոբ

Արցախի երիտասարդությունը սոցցանցերում ֆլեշմոբ է սկսել «Շուշիի ազատագրում լինելու է» խորագրով։ Նախաձեռնությունը նորաստեղծ Արցախի երիտասարդական վերլուծական կենտրոնինն է։ Մարդիկ սոցցանցերում իրենց անձնական էջերին «Շուշիի ազատագրում լինելու է» վերտառությամբ լուսանկարներ են տեղադրում Շուշիից:

Վերլուծական կենտրոնի համակարգողներից Արշակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հատնեց, որ այս միջոցառումը շարունակական բնույթ է կրելու և արցախահայությունն իր ձայնն է բարձրացնելու ու պահանջելու միջազգային հանրությունից իր իրավունքների պաշտպանվածությունն ու պատմական տարածքների ու արժեքների վերադարձը։

«Սկսվել է հենց Շուշիից, որովհետև Շուշին է հանդիսանում հայական մշակութային կենտրոնը Արցախում ու հենց Շուշիիում է ամենաշատը թշնամին աղավաղում հայկական պատմությունն ու արժեքները: Նման միջոցառումները նաև պետք է դառնան մեսիջ Ադրբեջանին առ այն, որ Արցախի ժողովուրդը երբեք չի հաշտվելու իր պատմական հիշողությունը ջնջելու ադրբեջանական փորձի հետ ու տեր է կանգնելու իր պատմական տարածքներին ու արժեքներին։ Սա նաև աջակցություն է հայաստանյան երիտասարդությանը, ովքեր պայքարում են արցախահայության իրավունքների ու Արցախի համար»,- նշեց Աբրահամյանը: