Պատգամավորը դիմել է Օսիպյանին, որպեսզի նոր փողոցներում արագաչափեր տեղադրվեն

Պատգամավորը դիմել է Օսիպյանին, որպեսզի նոր փողոցներում արագաչափեր տեղադրվեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրությամբ դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Այսօր գրությամբ դիմեցի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ առաջարկելով Գյումրու նորակառույց փողոցներում տեղադրել տեսանկարահանող և արագաչափ սարքեր՝ վթարային իրավիճակներից և դրա հետևանքներից խուսափելու համար։
Խոսքը այս պահին արդեն շահագործման հանձնած փողոցների մասին է, քանի որ քաղաքում դեռ շարունակվելու են շինարարական աշխատանքները»,-նշել է Սարուխանյանն իր գրառման մեջ։