Վերապատրաստման դասընթացները կանցկացնի 5 կազմակերպություն

Վերապատրաստման դասընթացները կանցկացնի 5 կազմակերպություն

Մեկնարկում են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով երաշխավորվել է հինգ կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: Նախարարի հրամանով երաշխավորվել են հետեւյալ կազմակերպությունները․ «Էդիթ պրինտ» ՍՊԸ, «Հովակիմյան գրուպ» ՍՊԸ, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ, «Վարդանանք կրթահամալիր» ՍՊԸ, «Քայլ առ քայլ» ԲԿ:

Երաշխավորված կազմակերպությունների ընտրությունը կատարվել է ԿԳՄՍ նախարարի N 27-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության եւ վերապատրաստման կարգի համաձայն: Հիմք են ընդունվել հիշյալ կարգի պահանջներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության ընտրության համար ձեւավորված հանձնաժողովի գնահատման արդյունքները: