Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է սպասվող մրցաշրջանի պահեստային համազգեստը

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է սպասվող մրցաշրջանի պահեստային համազգեստը

«Ռեալ Մադրիդը» ակումբի մամուլի ծառայության միջոցով հանրությանն է ներկայացրել իր պահեստային համազգեստը, որով հադնես կգան «Ռեալի» ֆուտբոլիստները նոր մրցաշրջանում։

Արքայական ակումբի ֆուտբոլիստները նկարահանվել են նոր համազգեստով։ Գարեթ Բեյլը ևս մասնակցել է նկարահանումներին։

Հիշեցնենք, որ օրերս մամուլում կեղծ տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե Բեյլը հեռացել է իսպանական ակումբից և բարձր աշխատավարձով տեղափոխվել այլ ակումբ։