Լեհաստանում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

Լեհաստանում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

Լեհաստանում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 7.00-ին և կփակվեն 21.00-ին: Էքզիթ փոլի առաջին տվյալները կներկայացվեն միայն քվեարկության ավարտից հետո:

Համավարակի պատճառով քվեարկությունը տեղի է ունենում խառը հիմունքներով: Ընտրողները կարող են քվեարկության գալ կամ հեռակա կարգով՝ փոստով, ուղարկել իրենց ձայնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընտրության երկրորդ փուլ են անցել Լեհաստանի գործող ղեկավար Անջեյ Դուդան և Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին: