Քոչարյանի գործով նիստին դատախազն արժանացավ ծափահարությունների. տեսանյութ

Քոչարյանի գործով նիստին դատախազն արժանացավ ծափահարությունների. տեսանյութ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը։

Նիստն այսօր ընթանում է լարված մթնոլորտում, պարբերաբար ընդհարվում են քաղաքացիներն ու Քոչարյանի պաշտպանները։

Ժամը 09։15-ից մեկնարկած նիստը դեռեւս չի անցել, ըստ էության, բողոքների քննությանը։ Այսօրվա նիստին պաշտպաններից Խուդոյանը խոսեց լրատվամիջոցներից մեկում հրապարակված բաց նամակի մասին, մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ, եթե այդպես է, պետք է լրատվամիջոցների ցանկացած բաց-փակ նամակ պետք է քննարկվի։ Չի կարելի արհեստական ձգձգումներ անել։

Դատախազի խոսքը արժանացավ քաղաքացիների ծափահարություններին։ 

Դա վրդովվեցրեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանին, նա ասաց, որ ներկա կանացից մեկն անընդհատ խոսում է։

Դատավորը հորդորեց լուռ մնալ։