Կորոնավիրուսի պատճառով Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը հետաձգվել է

Նոբելյան կոմիտեն որոշում է կայացրել հետաձգել Նոբելյան մրցանակի ամենամյա հանձնման հանդիսավոր արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում։ Պատճառը կորոնավիրուսային համավարակն է։ «Նոբելյան մրցանակի ավանդական հանձնման հանդիսավոր արարողությունը եւ ռատուշայում բանկետը տեղի չի ունենա։

Դրա փոխարեն կկազմակերպվի ուղիղ հեռարձակում ռատուշայից եւ օնլայն միացումներ դափնեկիրների հետ, որի ընթացքում էլ կտրվեն մեդալներն ու վկայագրերը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արարողությունը տեղի էր ունենում դեկտեմբերի տասին։ Դափնեկիրները մրցանակը ստանում էին Շվեդիայի թագավորի ձեռքից։