ԱՄՆ-ում կասկադյորուհու են սպանել

ԱՄՆ-ում կասկադյորուհու են սպանել

ԱՄՆ-ում սպանել են կասկադյորուհի Շերիլ Սանդերսին եւ նրա ամուսնուն՝ Ռիչարդ Ռիդ Սանդերսին։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Օհայո նահանգի Գրին շրջանում։ 59-ամյա կնոջը եւ 56-ամյա տղամարդուն գնդակահարել է Լինդսի Դանկանը։

Մարդասպանը հայտարարել է, որ իբրեւ թե Սանդերս ամուսինները շրջապատել են իրեն ու իր կնոջը եւ սկսել կրակել, ընդ որում հարձակվողներից մեկը եղել է դիմակավորված եւ ատրճանակ է պահել իր կնոջ գլխին։ «Այն ինչ տեղի է ունեցել հետո, եղել է բնազդաբար»,- մանրամասնել է Դանկանը։

Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել արտիստուհու նախկին ամուսնու տան մոտ։ Կինը ցանկացել է տեսակցել նախկին ամուսնուն, որպեսզի քննարկի իրենց համատեղ դստեր համալսարան ընդունվելու հարցը։