Վալվերդեն ասել է, թե երբ Մեսսին կավարտի իր կարիերան

Վալվերդեն ասել է, թե երբ Մեսսին կավարտի իր կարիերան

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, թե երբ կարող է  թիմի ավագ Լիոնել Մեսսին ավարտել մարզական իր կարիերան։

Հիշեցնենք, որ վեցերորդ «Ոսկե գնդակը» ստանալիս, Մեսսին ասել էր, որ վայելում է նման պահերը, քանի որ իր կարիերայի ավարտը մոտենում է»։ Վալվերդեն էլ հաստատել է, որ առաջիկա տարիներին Մեսսին իրապես կավարտի իր կարիերան որպես ֆուտբոլիստ, ինչը շատ բնական է, քանի որ նա արդեն 32 տարեկան է։

The Sun-ի փոխանցմամբ, Վալվերդեն նկատել է, որ որոշակի տարիքի հասնելուց հետո բոլորն են մտածում կարիերան ավարտելու մասին։