Քըլըչդարօղլուն կրճատում է տարբերությունը․ նոր տվյալներ

Քըլըչդարօղլուն կրճատում է տարբերությունը․ նոր տվյալներ

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։

Այս պահի դրությամբ բացվել է քվեատուփերի 43,75 %-ը։

Ըստ առկա արդյունքների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 56,97 %-ը, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43, 03 %-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բացված քվեատուփերի 5,48%-ի հաշվարկով, Էրդողանը հավաքում է ձայների 67,25%-ը, իսկ նրա մրցակից, ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն՝ 32,75%-ը։

Դատելով թարմացված տվյալներից, ուշագրավ է, որ Էրդողանի մրցակիցը շեշտակի կրճատել է ձայների տարբերությունը և ընդհուպ մոտենում է Թուրքիայի առաջնորդին, մինչդեռ վերջինիս առավելությունը նկատելիորեն նվազում է։

Զուգահեռաբար, Էրդողանը կոչ է արել իր համախոհներին և աջակիցներին հսկել քվեատուփերը և տեր կանգնել իրենց ձայներին ու ժողովրդի կամքին։