Ինչ վիճակ է Վաշինգտոնում․ նկարներ

Ինչ վիճակ է Վաշինգտոնում․ նկարներ

Գիտե՞ք՝ ոնց են Ամերիկայի նման հզոր երկրներում կորոնավիրուսի զարգացման աստիճանի մասին դատում։ Ամենավերին մակարդակներում ասում են՝ Ամերիկայում կորոնավիրուսը տարածվել է Իտալիայից 16 օր հետո ու քանի որ այն տարածվում է արագ, եթե արտակարգ քայլեր չկարողանանք ձեռնարկել, եթե չօգտագործենք մեր ողջ հնարավորությունները, 16 օր հետո տարածվածությունը լինելու է Իտալիային մոտիկ։ Այդպես էլ պարզ բացատրում են ժողովրդին, չեն թաքցնում։ Չեն ասում՝ թու, թու, թու, մեկ դեպք ունենք կամ գրիպի նման մի բան է, կամ էլ մեղքը չեն գցում հիվանդի վրա։ Քաղաքացին  գիտակցում է, որ դա  դարի փորձություն է, դա լուրջ հարված է և ըստ այդմ պատրաստվում է և՛ հոգեբանորեն, և նյութապես։ Ամերիկացին հասկանում է, որ լուրջ քայլեր պիտի ձեռնարկի և հնարավոր է մեկ շաբաթ կամ 16 օր հետո կարանտինային արտակարգ ռեժիմ լինի։ Դա խուճապ չէ, երբ դատարկում են խանութները, նրանք գիտակցաբար պաշար են հավաքում իրենց տներում, որպեսզի հետագայում տան մեջ մնալով ավելի քիչ շփվեն մարդկանց հետ։ Քիչ առաջ Վաշինգտոնից տրամադրվել են նկարներ, հենց կենտրոնի խանութներից, որտեղ պարզ երևում է, որ մեծ խանութները աշխատանքային ժամից հետո դատարկ են։ Մարդիկ պաշար են հավաքում։ Առջևում մեծ փորձություն է, Ամերիկայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մարդիկ գիտակցում են փորձության լրջությունը։