Շնորհակալ եմ, որ կողքիս են ու միշտ գրկաբաց ընդունում են ինձ. Սիրուշո (լուսանկարներ)

Շնորհակալ եմ, որ կողքիս են ու միշտ գրկաբաց ընդունում են ինձ. Սիրուշո (լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարներով, որոնք արվել են նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակում: Լուսանկարներին կից՝ երգչուհին գրել է.

«Այս տեսահոլովակում ինձ հետ միասին աշխատել են հայեր, ովքեր Ամերիկայում կարողացել են մեծ հաջողությունների հասնել և դառնալ լավագույնն իրենց ոլորտում: Շնորհակալ եմ, որ կողքիս են, որ միշտ գրկաբաց են ընդունում ինձ, նվիրումով են մոտենում մեր ընդհանուր գործերին, փոխում ու հարմարեցնում են իրենց ծրագրերն ու մեկ դարձած աշխատում ինձ հետ միասին: Ես էլ ձեզնով եմ ուրախանում ու հպարտանում»: