Գնդակը ԳՇ պետի դաշտում չէ, քաղաքական դաշտում է. Գեներալ Հենրիկ Մուրադյան

Գնդակը ԳՇ պետի դաշտում չէ, քաղաքական դաշտում  է. Գեներալ Հենրիկ Մուրադյան

Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատման դիմում գրած պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը երեկ Բաղրամյան պողոտայում մասնակցում էր Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքին:

Hraparak.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ինքն ամեն հարցում աջակցում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և, միևնույն ժամանակ, չի ցանականում, որ մեր ներքաղաքական կյանքում բախում լինի: 

Ուստի, վարչապետի հեռացումը պետք է տեղի ունենա օրենսդրական ճանապարհով, Սահմանադրությանը համապատասխան:

Դիտարկմանը, թե հիմա գնդակը ԳՇ պետի դաշտում է, նրանից կոնկրետ գործողություններ են ակնկալում, գեներալ Մուրադյանն ասաց` գնդակը ոչ թե ԳՇ պետի դաշտում է, այլ  քաղաքական դաշտում է:

Մանրամասն` տեսանյութում