Քոչարյանի նիստը չսկսված՝ հետաձգվեց

Քոչարյանի նիստը չսկսված՝ հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Պատճառն այն էր, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել նիստին։ Նախագահող դատավորը հետաձգեց նիստը։

Խաչատուրովի պաշտպանը որոշման վերաբերյալ հայտարարություն էր ցանկանում անել, սակայն դատարանը թույլ չտվեց։