Դժվար, բայց ողջամիտ որոշման պահը

Դժվար, բայց ողջամիտ որոշման պահը

Այսպիսով, հայտնի է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2: Գուցե այդ օրը դառնա շրջադարձային եւ բախտորոշ երկրի ապագայի համար, եթե կայացվի իշխող քաղաքական ուժի համար դժվար, բայց հայոց պետականության համար ողջամիտ որոշում:
Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 22-ի նիստում կրկին հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի կամքը՝ նշելով.  «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց»:

Թող այդպես լինի: «Այնուամենայնիվ, այն պտտվում է»,- ինչպես ասել է Գալիլեո Գալիլեյը չորս հարյուր տարի առաջ՝ Երկիր մոլորակի մասին:

Նկատի ունենալով այն, որ Փաշինյանը, չնայած ողբերգական զարգացումներին (որոնց մի մասի պատասխանատուն եւ մեղավորն ինքն է), այդուհանդերձ, ստացել է մարդկանց մոտ 30 տոկոսի քվեն, ապա նպատակահարմար եւ տրամաբանական է թվում նրա պաշտոնավարումը շարունակելը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: ՀՀ վարչապետի պաշտոնում, գուցե, խելամիտ լինի քննարկել Կարեն Կարապետյանի կամ Արմեն Գեւորգյանի թեկնածությունները:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր