Արդյոք Պուտինի իշխանության գալը անխուսափելի էր․ մաս 1-ին The American Prospect

Արդյոք Պուտինի իշխանության գալը անխուսափելի էր․ մաս 1-ին The American Prospect

Վլադիմիր Պուտինը այժմ իրենից նույնքան սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների եւ արեւմտյան դեմոկրատիայի համար, որքան սովետական կոմունիզմը ժամանակին։ Սովետական լիդերները զուգորդում էին գլոբալ գաղափարախոսությունն ու ռուսական ազգային շահերի առաջ մղումը։ Նրանք չհաջողվեցին աշխարհաքաղաքական, գաղափարախոսական եւ տնտեսական առումով։ Պուտինը շատ ավելի նենգ է եւ ավելի հաջողակ։ Պուտինը միավորում է ավտորիտար կառավարումը, կոռումպացված կլեպտո-կապիտալիզմը եւ հիբրիդային պատերազմը, դառնալով ընդօրինակման արժանի կերպար բռնապետների համար եւ մահացու վտանգավոր ապակայունացնող տարր լիբերալ դեմոկրատիայի համար։ Քառասուն տարի շարունակված Սառը պատերազմը լավ փորձարկված էր ռազմական զսպման ծիսական պարով։ Այն հիմնված էր հետեւյալ տրամաբանության վրա․ երկու կողմերն էլ ապահովված էին մեկմեկու ոչնչացնելու ունակ միջուկային սպառաինություններով։ Բացի այդ, առկա էր լրտեսական գերատեսչությունների առճակատում։ Սակայն այս ամենով հանդերձ, այնտեղ կար պահվելաձեւի նորմեր։ Արեւմուտքը, համաձայն Ջորջ Կենաննի զսպման տեսության, պետք է այնպիսի հակամարտություններով զբաղվեր, ինչպիսիք Վիետնամն ու Կորեան էր, եւ չպետք է թույլ տար, որպեսզի միջուկային պատերազմի սանձազերծումը դառնար հնարավոր, ինչպես նաեւ պետք է հանգիստ ու համբերատար կերպով սպասեր, թե երբ ԽՍՀՄ-ը կփլուզվեր սեփական ծանրության տակ կքածությունն այլեւս տանել չկարողանալով։ Հին Սառը պատերազմն ապահովում էր կայունության մի տարբերակ, որը ձեռնտու էր Միացյալ Նահանգներին։ Սակայն Պուտինը քողարկված պատերազմի նոր ձեւեր հորինեց, որը պատերազմ է նոր կանոններով, որտեղ բաց հասարակությունը հանդես է գալիս որպես թույլ կողմ։ Նոր Սառը պատերազմն ավելի անկայուն է եւ ավելի ձեռնտու ռուսական ուժի իրացման համար։ Պուտինը շատ արհեստավարժ կերպով զբաղվեց ամերիկյան դեմոկրատիայի արմատների խարխլմամբ, այն դեպքում, երբ նրա կոմունիստ նախնիները ամբողջապես ցույց էին տվել, որ չեն կարողանում դրան հասնել։